Դաժան սպանություն. նախկինում բռնաբարության համար դատապարտվածը փայտով ևմուրճով հարվածել է զոհի գլխին
![Դաժան սպանություն. նախկինում բռնաբարության համար դատապարտվածը փայտով ևմուրճով հարվածել է զոհի գլխին Դաժան սպանություն. նախկինում բռնաբարության համար դատապարտվածը փայտով ևմուրճով հարվածել է զոհի գլխին](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1551872706_vjmxvyfi9x.jpg)
Ձեռնարկվել են օպերատիվ հեռախուզական միջոցառումներ, ճշտվել է անհայտ անձի ինքնությունը, ում և ոստիկանները բերման են ենթարկել բաժին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի վրա կա մուրճի հարվածի 4 հետք։
Shamshyan.com–ի տեղեկություններով՝ կասկածյալը Բերդ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Գինովյանն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը նախկինում բռնաբարության համար դատապարտված է եղել։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և, ըստ տեղեկությունների, մինչև մուրճով հարվածներ հասցնելը, Ն. Գինովյանը փայտով է հարվածել Ս. Նավասարդյանին։ Դրդապատճառը եղել է ծառերն էտելու հարցը։