Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է       «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ    

07 մար 2019 11:30

Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից.ինչի մի բերան չի ասել հրաժարական տալուց առաջ. «Հրապարակ»

Պուտինը դժգոհել է Սերժ Սարգսյանից.ինչի մի բերան չի ասել հրաժարական տալուց առաջ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական իշխանությունը շարունակում է կասկածել, որ 2018-ի ապրիլյան հեղափոխության ժամանակ դավադիր սցենար է գործել, որտեղ իր դերակատարումն է ունեցել նաև ՀՀ այն ժամանակվա գործող իշխանությունը։

Մոտ 1 տարի է՝ նախկին իշխանությունը փորձում է համոզել ռուս գործընկերներին, որ մեղք չունեն, ոչ մի կերպ չեն նպաստել Փաշինյանի՝ իշխանության գալուն։
Օրերս հայազգի գործիչներից մեկը մեզ պատմեց, որ Պուտինն անձամբ է իր մոտ դժգոհել Սերժ Սարգսյանից, ասել է՝ այդքան տարի ընկերություն ենք արել, բայց հրաժարականը գրելուց առաջ ինձ չզգուշացրեց, չտեղեկացրեց այդ մասին, տարրական էթիկան պահանջում էր, որ մի հատ զանգեր, նոր գրեր հրաժարականի տեքստը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր