Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

07 մար 2019 16:42

Բողոքը չանցավ.Հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ավտոբուսներում տեսախցիկ տեղադրվի նաև ուղևորներին տեսահսկելու համար. Քաղաքապետի տեղակալ

Բողոքը չանցավ.Հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ավտոբուսներում տեսախցիկ տեղադրվի նաև ուղևորներին տեսահսկելու համար. Քաղաքապետի տեղակալԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն այսօր քաղաքապետարանում հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ տեսախցիկներն ավտոբուսներում հինգ օր առաջ է տեղադրած եղել։
«Դրանք նոր չեն տեղադրվել, եթե խնդիրներ կային, կարող էին ասել, որ չենք ուզում կամ տարբեր հարցադրումներ կլինեին, բայց այդպիսիք չեն եղել», - ասաց քաղաքապետի տեղակալը։

Նա նշեց, թե տեսահսկման համակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի հնարավոր լինի վերահսկել և տեսնել՝ վարորդը ծխում է, թե ոչ, և ինչպիսին է նրա պահվածքը։
«Ընդամենը այդքան բան է այս պահի դրությամբ տեսախցիկը հնարավորություն տալիս։ Մյուս փուլով նախատեսում ենք, որ համապատասխան հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի տեսախցիկ տեղադրվի նաև ուղևորներին տեսահսկելու համար», - ասաց Հրաչյա Սարգսյանը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Երևանի «Ավտոբուս» Փակ բաժնետիրական ընկերության 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում են դուրս գալ երթուղի: Վերջիններս բողոքում են ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու քաղաքապետարանի նախաձեռնությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր