ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 մար 2019 18:25

Սերը նման է ծաղիկի, այն ամենօրյա խնամք է պահանջում. Սոնա Հարությունյան

Սերը նման է ծաղիկի, այն ամենօրյա խնամք է պահանջում. Սոնա ՀարությունյանHayacq.com-ի հարցազրույցը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ
 
-Գարնանը՝ բնության զարթոնքի հետ մեկտեղ, առաջնային են նաև կանանց տոները: Ի՞նչ դերակատարություն ունեն տոները կանանց կյանքում:
-Գարուն, բնություն, կին, զարթոնք, սեր, գեղեցկություն. ներքին ներդաշնակություն կա այս բառաշարքում: Տոնը կնոջ կյանքում յուրահատուկ բույր է, դրական լիցքեր տալու և ստանալու առիթ, գնահատված և սիրված լինելու զգացումն ամրապնդելու միջոց, ժամանակը վայելելու արդարացված տարբերակ, նոր գույներ ստեղծելու և շուրջը  երջանկության լույս սփռելու ևս մեկ հնարավորություն:
 
-Ի՞սկ սիրո դերակատարումը կնոջ կյանքում: 
-Սերը հիմնաքար է կնոջ կյանքում, սերն իր լայն իմաստով… 
 
-Նշվում է, որ սերը կարող է հրաշքներ գործել՝ այստեղ կա՞ հոգեբանական գործոն:
-Սերն արդեն հրաշք է. ապրելու, արարելու, գործելու մոտիվ և երաշխիք: Սերն ընդգրկում է մարդուն ամբողջությամբ` հոգեբանական, կենսաբանական և հոգևոր բաղադրիչներով միաժամանակ: Եվ յուրահատուկ կապ է ստեղծում այլ մարդկանց և աշխարհի հետ: Ի դեպ, վերջերս  հուզիչ հոդված եմ կարդացել, բժշկի պատմություն էր,  որտեղ խորագիրը հետևյալն էր` «հիվանդ սիրտը բուժվում է սիրող սրտով»: Կարծում եմ այն լիովին պատասխանում է Ձեր հարցին:
 
-Կանայք ի՞նչն են ամենից շատ կարևորում, հատկապես տղամարդկանց կողմից:
-Ցանկացած կին կարևորում է սիրված, հարգված և գնահատված լինելը, հատկապես նրանց կողմից, ում հենց ինքն է արժևորում: Հետևաբար կարող ենք ենթադրել, որ կանանց համար առաջնային են ուշադրությունը, սերը և հարգանքը տղամարդկանց կողմից: 
 
-Ի՞նչ պետք է անի տղամարդը կողքին երջանիկ կին ունենալու համար:
-Նախորդ հարցի պատասխանին հետևել, և մշտապես հոգ տանել հարաբերության մասին: Ասում են` եթե ինչ որ բան չի ստացվում հարաբերությունում, կամ կինը երջանիկ չէ, ապա սիրո չափաբաժինը ավելացրեք: 
 
-Խանդի մասին ի՞նչ կասեք, այն կարծես թե վտանգավոր հույզ է համարվում:
-Խանդը տարբեր պատճառներ ունի. կախված պատճառից այն կարող է լինել նորմալ կամ ախտաբանական: Եթե անհիմն է, բնականաբար վտանգավոր է, նույնիսկ կործանարար հարաբերության համար: 
 
-Հոգեբանի խորհուրդը կանանց, և հատկապես տղամարդկանց:
-Ուղերձս մեկն է. «Սիրեք և եղեք սիրված»: Մենք հաճախ ենք նշում, որ կանանց կյանքում սերը գրեթե ամեն ինչ է, սակայն տղամարդկանց համար ևս այն ոչ պակաս կարևոր գործոն է, ուստի ուշադիր պետք է լինենք սիրո գործակիցը նախևառաջ յուրաքանչյուրս մեր ներսում ունենալու, պահպանելու և մեծացնելու հարցում: Չմոռանաք` սերը նման է ծաղիկի, այն ամենօրյա խնամք է պահանջում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր