«Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց          Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է    

08 մար 2019 12:35

Սիրիայում ականի պայթյունից վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է

Սիրիայում ականի պայթյունից վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել էՄարտի 7–ին  Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Այս մասին  հայտնել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
Նա նշեց, որ տուժածն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր