Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ          Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը       Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար    

08 մար 2019 14:20

Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.Ոստիկանությունը պարզաբանումը

Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.Ոստիկանությունը պարզաբանումը«Ժամանակ» թերթը «Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածում մասնավորապես նշված է, որ երեկ մամուլում տեղեկություն է հայտնվել ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անմիջապես հանձնարարել է այս գործով զբաղվել ոստիկանության 6-րդ վարչության պետ Արսեն Այվազյանին, որը ոչ թե բացահայտել է հանցագործությունը, այլ ոչնչացրել է հանցանշանները։

Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականը տրվել է տարածքային ստորաբաժանմանը։

Ավելացնենք միայն, որ նշված գործի շրջանակներում արդեն իսկ նշանակվել են ապրանքագիտական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ։
Այս մասին ասված է Ոստիկանության պաշտոնական կայքէջում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր