Զարզանդ Գրիգորյանը լինելով բոլոր ժամանակներում իշխանություների սիրելին կատարել է մի շարք հանցագործություններ
Արշալույս համայքի մի խումբ բնակիչներ հայտարարություն են տարածել համայնքապետ
Զարզանդ Գրիգորյանի կապակցությամբ առ այն, որ ՀՀ. ՔԿ ՀԿԳ-ի կողմից նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և մեղադրանք է առաջադրվել:
Ըստ լուրերի մի քանի հոդվածներով կիրառվելու է վաղեմության ժամկետ, իսկ մի գործով 2018թ. համաներում է գործելու: Այսինքն տարիներ շարունակ հանցագործություներ կատարած անձը չի դատապարտվում և նույնիսկ շարունակում է պաշտոնավարել, իսկ օդից կախված լուրերի համաձայն դատի է տվել նաև դատախազությանը, որ իր լիազորություները դադարեցրել են: Հարց է առաջանում Զ. Գրիգորյանը լինելով բոլոր ժամանակներում իշխանություների սիրելին (սկզբնական շրջանում նա գտնվել է Մ. Գրիգորյանի հովանավորության տակ, իսկ հետագայում Ս. Սարգսյանի), կատարել է մի շարք հանցագործություններ, բայց ոչ մեկի համար պատասխան չի տվել օրենքի առաջ: Այժմ նոր իրողությունում գրանցվել և հետաքննվել են դրանք, բայց ըստ օրենքի կիրառվում է վաղեմության ժամկետ և համաներում: Հասկանում ենք, որ պիտի օրենքի երկիր կառուցենք, բայց չմոռանալ նաև բարոյական օրենքները, որպեսզի նույն Զ. Գրիգորյանիը հեռացվի Արշալույսի համայնքապետի պաշտոնից իր կամակատարներով հանդերձ: Մենք աջակցում ենք մեր կառավարությանը և ցանկանում, որ անբարոյակաները տեղ չունենան իշխանության մեջ: