ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

08 մար 2019 15:54

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի գործով Դավիթ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի գործով Դավիթ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվելԱմիրյան փողոցում Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով, բացի տուժող ճանաչված Նարեկ Մալյանից,  հարցաքննվել են նաև  «Ռեստարտ» խմբի անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Դավիթ Սիմոնյանը։ Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ միջադեպից հետո Նարեկ Մալյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ իր տան մոտ հարձակման է ենթարկվել, Ռեստարտ խմբի տղաները փորձել են առևանգել իրեն: Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկան նաև խմբի անդամները, ովքեր խոստովանեցին միջադեպի փաստը՝ հայտնելով, որ ցանկացել են Մալյանին աղբամանը գցել: Դրանից հետո նաև տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են խմբի անդամները Մալյանի ձեռքերն ու ոտքերը բռնած ինչ-որ տեղ տանում: Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես է մի քանի հոգի նկարահանում այդ ամենը:

Հավելենք, որ միջադեպով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր