Քիչ ծխելը նույնպես վտանգավոր է.72 տոկոսով ավելի են ենթակա եղել մահվան վտանգին
![Քիչ ծխելը նույնպես վտանգավոր է.72 տոկոսով ավելի են ենթակա եղել մահվան վտանգին Քիչ ծխելը նույնպես վտանգավոր է.72 տոկոսով ավելի են ենթակա եղել մահվան վտանգին](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1552046796_17017.jpg)
Հետազոտողները որոշեցին պարզել, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ «քիչ»՝ ամիսը 15-50 սիգարետ ծխող մարդիկ։ Նրանց հետազոտությունը ցույց տվեց, որ այս մարդիկ նույնպես իրականում կարող են բախվել իրենց սովորության ծանր հետեւանքներին, որը միայն թվում է, թե անվնաս է. այն մարդկանց համեմատ, ովքեր ընդհանրապես չեն ծխել, «քիչ» ծխողները 72 տոկոսով ավելի են ենթակա եղել մահվան վտանգին։
Գիտնականների խոսքով՝ չկա առողջության համար անվտանգ սիգարետների քանակություն. անգամ օրը մեկ հատիկը լուրջ հարված է առողջությանը։ Ուստի, առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում բացառել սիգարետները, եւ, իհարկե, թույլ չտալ ուրիշներին ծխել ձեր ներկայությամբ, քանի որ ծխախոտի ծուխը նույնպես կործանարար է առողջության համար։