Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

09 մար 2019 12:30

Տեսանյութ. «Ի՜նչ երեխա է, ֆանտաստիկա». 10 տարեկան Ալեքսանդրա Խարազյանը Պիաֆ երգեց. հանդիսատեսը ցնցված էր

Տեսանյութ. «Ի՜նչ երեխա է, ֆանտաստիկա». 10 տարեկան Ալեքսանդրա Խարազյանը Պիաֆ երգեց. հանդիսատեսը ցնցված էր«Ձայնը. Երեխաներ» շոուի հերթական եթերաշրջանն առանց անակնկալների չի անցնում։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել պատանի Ալեքսանդրա Խարազյանը։

10 տարեկան և, կարելի է ասել, բացարձակ անվախ Ալեքսանդրա Խարազյանը հանդիսատեսին տպավորեց իր ելույթով ու անհավանական արտահայտիչ աչքերով։ Ասում ենք անվախ, որովհետև նա որոշել էր երգել անկրկնելի Էդիթ Պիաֆի հանրահայտ «Padam, padam»–ը։
Թվում է, թե 10 տարեկան երեխան չի կարողանա երգել այդ ստեղծագործությունը, բայց Ալեքսանդրան երգեց երեխային բնորոշ խանդավառությամբ։
Մելաձեն, որը չշրջվեց փոքրիկի կողմ, Ալեքսանդրայի ելույթի վերջում անկեղծորեն բացականչեց` ինչ երեխա է, ֆանտաստիկա, հետո խնդրեց աղջկան «որևէ այլ բան» երգել։
Ժյուրիին անակնկալ էր սպասում։ Աղջնակը մաքուր ձայնային տվյալներ և բավականին լայն դիապազոն ցուցադրեց։
Բոլորը գոհ էին, ամենից շատ` Պելագեան, որը հեռատեսորեն սեղմել էր բաղձալի կոճակը և բաց չէր թողել տաղանդավոր աղջնակին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր