Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել    

09 մար 2019 12:50

Խոշոր վթար Մոսկվայում. հայկական համարանիշով Nissan-ը բախվել է բեռնատարին. կա 2 զոհ, 1 վիրավոր

Խոշոր վթար Մոսկվայում. հայկական համարանիշով Nissan-ը բախվել է բեռնատարին. կա 2 զոհ, 1 վիրավորՌուսաստանում, այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Մոսկվայի Լենինգրադյան մայրուղում բախվել են 35 GG 990 համարանիշի հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը։
Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ տեղում մահացել են, 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատունը։ Տեղում պարզվում է նաեւ վարորդների, մահացածների եւ վիրավորի ինքնությունը։
Մահացածներն ու վիրավորը եղել են Nissan-ի մեջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan Teana-ն պատկանում է Երեւանի Սարի Թաղի բնակիչ 73-ամյա Հայկանուշ Թերզյանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր