Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

09 մար 2019 16:37

YouTube-ն արգելափակել է «Գործ N° մարտի 1»՝ Քոչարյանին արդարացնող ֆիլմը

YouTube-ն արգելափակել է «Գործ N° մարտի 1»՝ Քոչարյանին արդարացնող ֆիլմըԵրեկ հայտնի դարձավ, որ YouTube սոցիալական ցանցը արգելափակել է վերջերս հրապարակված Մարտի 1-ին վերաբերող և Ռոբերտ Քոչարյանին արդարացնող ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Ռոման Բաբայանի նկարահանած «Գործ N° մարտի 1 / ДЕЛО 1 МАРТА» ֆիլմը: Որպես արգելափակման պատճառ նշվում է՝ «հեղինակային իրավունքի խախտումը»:
     Հիշեցնենք՝ Ռոման Բաբայանի նկարահանած «Գործ N° մարտի 1» փաստավավերագրական ֆիլմը վրդովեցրել էր Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Արյունալի իրադարձությունների ժամանակ սպանված Գոռ Քլոյանի հայրն իրեն խաբված էր զգում ու պատրաստվում էր դիմել իրավապահներին, քանզի նկարահանումից առաջ իրեն այլ բան էին ներկայացրել, ու ֆիլմը դիտելուց հետո էր միայն հասկացել, որ այն Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչական նպատակ է ունեցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր