Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

09 մար 2019 15:59

Մանվել Գրիգորյանը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել ու չի տալիս․ պաշտպան

Մանվել Գրիգորյանը  որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել ու չի տալիս․ պաշտպանՄանվել Գրիգորյանը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել, այդ թվում՝ «Մարտի 1»-ի գործով։ Այդ մասին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, համաձայն որի՝ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի քրեական գործով քննության շրջանակում փորձել է հարցաքննել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանին, որը սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։
«Ես մի բան կարող եմ միայն հայտարարել․ երբ ես չափահաս եմ դարձել ու ճանաչել եմ Մանվել Գրիգորյանին, այդ թվում՝ նաև այս գործի շրջանակում, նա որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել»,-ասել է Գրիգորյանի պաշտպանը։
Դիտարկմանը՝ ամեն դեպքում պաշտպանն իր այս հայտարարությամբ հաստատո՞ւմ է, որ ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանին հրավիրել է հարցաքննության, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալ, Արսեն Մկրտչյանը պատասխանեց․ «Ես այդպիսի բան չասացի, միայն ասացի, որ 90-ականներից է, ինչ ճանաչում եմ Մանվել Գրիգորյանին, նա որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել ու չի տալիս»։
Հարցին՝ տեղեկություն ունե՞ք՝ ՀՔԾ-ն հրավիրե՞լ է Մանվել Գրիգորյանին հարցաքննության, պաշտպանն ասաց, որ հարցն անպատասխան կթողնի։ 
Հատուկ քննչական ծառայությունից ևս հարցի առնչությամբ հրաժարվեցին  տեղեկություն տրամադրել։
«Հարցաքննություններին առնչվող տեղեկությունները չենք մեկնաբանում»,- ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել են Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը. երկուսն էլ՝ վկայի կարգավիճակով, նույն կարգավիճակն ունի նաև Մանվել Գրիգորյանը։ 
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականի փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Հայաստանի պաշտպանության երկու փոխնախարարները՝ գեներալներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը, պաշտպանում են իրեն։
«Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, թե կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին»,֊Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր Լևոն Տեր֊Պետրոսյանը՝ այդ կերպ փաստելով բանակի ներքաշված լինելը քաղաքական գործընթացներին, որի հետո քաղաքական գործընթացներին մասնակցելու պատճատաբանությամբ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը պաշտոնանկ արվեցին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր