Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

09 մար 2019 17:57

Մարադոնայի երեխաների թիվն ավելանում է. ևս 3 երեխայի հայրություն է ճանաչել

Մարադոնայի երեխաների թիվն ավելանում է. ևս 3 երեխայի հայրություն է ճանաչելԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, «Դորադոս դե Սինալոա» ակումբի մարզիչ Դիեգո Մարադոնան ևս 3 երեխայի հայրություն է ճանաչել, գրում է BBC-ն:

Հիսունութամյա Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան հաստատել է, որ նա Կուբայի մայրաքաղաք Հավանա կմեկնի՝ հայրության թեստ անցնելու: Երկու տարբեր մայրերից ծնված 3 երեխաները Մարադոնայի ազգանունը կրելու իրավունք կստանան:

2000-2005թ.-ին արգենտինացին թմրանյութերից կախվածությունից բուժում է անցել Կուբայում:

Սա Մարադոնայի՝ հայրության ճանաչման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Արգենտինայի ազգային հավաքականի նախկին առաջատարը դատավարության արդյունքում ճանաչել էր 32-ամյա Դիեգոյի և 22-ամյա Ջանայի հայրությունը:

Մարադոնան 2 դուստր ունի Կլաուդիա Վիլյաֆանեի հետ 1983-2003թթ. տևած ամուսնությունից, իսկ ներկայիս ընկերուհուց 6 տարեկան որդի ունի՝ Դիեգո Ֆերնանդո անունով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր