Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

11 մար 2019 12:11

Ես երբեք չեմ ասել` քաղցկեղի անվճար բուժում. Արսեն Թորոսյան

Ես երբեք չեմ ասել` քաղցկեղի անվճար բուժում. Արսեն Թորոսյան«Ես երբեք չեմ ասել` քաղցկեղի անվճար բուժում: Մենք ասել ենք`քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում»,- այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հստակեցնելով բուռն քննարկումների տեղիք տված իր հայտարարությունը: Հայաստանում քաղցկեղի անվճար բուժման մասին լուրերը, որոնք հիմնված էին նախարարի հայտարարությունների վրա, խիստ քննադատության արժանացան մասնագետների կողմից: 
Ծրագրի վրա 500 միլիոն դրամի ներդրում է արվել, ինչ արդյունքում հանվել է քաղաքացիների վրա դրված օրինական բեռը: Քիմիան, ճառագայթային թերապիան, այլ դեղորայքային բուժումը դեռ կարվեն համավճարով, քանի որ դրանց մասով բեռն ավելի մեծ է, «մենք այդ ծանրաձողը չէինք կարող վերցնել»:
2019 թվականին Առողջապահության նախարարությունը 200 մլն դրամ է հատկացնելու քաղաքացիների պետպատվերով ճառագայթային բուժումն ապահովելու համար: Այս մասին Հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է՝ թեև այս պահին մոտ 6 հազար մարդ ունի նման բուժման կարիք, սակայն պետպատվերին տրվող ֆինանսավորմամբ ճառագայթային բուժումից կարող է օգտվել 200-300 հիվանդ:
«2 մլն դրամը մոտավորապես բավականացնելու է ընդմանեը 200-300 հոգու համար` այդ հնարավոր 5-6 հազարից, բայց ամեն դեպքում մենք պետք է նոր սկսենք: Այս տարի 200 հոգի կանենք, մյուս տարի 400 հոգի կանենք, 500 հոգի կանենք ու գնանք նրան, որ մենք իրոք կբավարարենք մեր խոստումը» ,- ասել է Թորոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր