Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 մար 2019 12:59

Խաղաղության միակ երաշխիքը, եթե Հայաստանը հանձնի Ադրբեջանին 5 շրջանները

Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Դուգինը մեկնաբանել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

«Իմ կարծիքով, պետք է ոչ թե լսել Փաշինյանին, այլ նայել նրա գործողությունները: Եթե նա իրոք հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, դա նշանակում է, որ նա շարժվում է հարցը ռացիոնալ լուծելու ճանապարհով, պատրաստ է հանդիպել, քննարկել ճանապարհային քարտեզը… Աշխարհաքաղաքական տեսանկյունից եկել է այս հարցում որոշում կայացնելու ժամանակը»,-ասել է Դուգինը:

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանը հանձնի 5 շրջանները: Նա նաև պնդել է, որ հենց այս մասին են բանակցել Հայաստանի նախորդ իշխանությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր