Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

12 մար 2019 18:00

Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը

Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էռլ Լիթցենբերգերի հավատարմագրերը և քննարկել Արցախի հակամարտության կարգավորման ուղիները, գրում է minval.az կայքը:

Ինչպես նշում է կայքը, Ալիևը Լիթցենբերգերի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի դիրքորոշմանը, որը հիմնված է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և հակամարտության արդար լուծման» վրա:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ նրանց դիրքորոշումը դրականորեն են ընդունվել Ադրբեջանում:

Խոսքը համանախագահների այն հայտարարության մասին է, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ներառում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշում:

Զրուցակիցները փոխանակվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ կարծիքներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր