Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

13 մար 2019 11:18

Որն է պատճառը.Փաշինյանը չի տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի փողերը.«Ժողովուրդ»

Որն է պատճառը.Փաշինյանը չի տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի փողերը.«Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից չի վճարել ՀՀ առաջին նա­խագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Նշենք, որ խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: ՀՀ կառավարության 2018թ. օգոստոսի 2-ի 856-Ն որոշմամբ՝ սահմանված է, որ պաշտոնաթող նա­խագահի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորման ծախսային ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ հաստատված նախահաշվի հիման վրա: Ու, փաստորեն, Փաշինյանի կառավարությունը չի վճարել ՀՀ հիմնադիր նախագահի գրասենյակի աշխատակիցներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն պատճառները խորհուրդ տվեց ճշտել կառավարությունից:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանն էլ, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ խնդիրը զուտ տեխնիկական է: «Վարչապետի գրասենյակից պետք է համապատասխան գրություն գա աշխատակազմ, որը չի եկել: Դա ընթացակարգային խնդիր է»:
Նկատենք, որ մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների աշ­խատակիցներին կառավարությունն այս ընթացքում փոխանցել է աշխատավարձերը, նրանք որևէ խնդիր չեն ունեցել:
Ի դեպ, ստեղծված իրավիճակն աննախադեպ է. անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարի­ներին, չնայած Տեր-Պետրոսյանի հետ իշխանությունների հակասություններին, նրա գրասենյակը ֆինանսավորվել է՝ օրենքով հաստատված կարգով»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր