Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 մար 2019 18:26

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատապարտված Իսոն հացադուլ է հայտարարել

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատապարտված Իսոն հացադուլ է հայտարարելHayacq.com-ի տեղեկություններով Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով 25 տարվա ազատազրկման դատապարտված Իսրայել Սարգսյանը՝ Իսոն այսօր քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել։
 
Իսրայել Սարգսյանը դիմում է հասցեագրել ՔԿՀ պետին, հայտնելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, կառուցված է օպերատիվ բնույթի վարկածների, ենթադրությունների հիման վրա։
Նա նաև նշել է, որ մի շարք փաստական ապացույցներ դուրս են մնացել քրեական գործից։ Հաշվի առնելով այս և այլ հանգամանքներ, վերջինս ՔԿՀ պետին ուղղված նամակում տեղեկացրել է, որ հայտարարում է անժամկետ հացադուլ։
 
Տեղեկացնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել: Իսկ ռաջադրված մեղադրանքում Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր