Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

13 մար 2019 12:45

Ադրբեջանի առանց ծանուցման զորավարժությունները չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը

Ադրբեջանի առանց ծանուցման զորավարժությունները չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ձևավորմանըԱրցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը ՀՀ համար եղել ու մնում են բացարձակ գերակայություն: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արտգործնախարարի խոսքով՝ բազմակողմ դիվանագիտությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության ամրապնդման համար: Այս առումով, ըստ Մնացականյանի, կարևոր է ԵԱՀԿ լայն գործիքակազմի օգտագործման համար անհրաժեշտ կամքի ցուցաբերումը:
«Քննարկել ենք ԵԱՀԿ ռազմաքաղաքական հարթությանը վերաբերող հարցեր: Տարածաշրջանում մարդկանց անվտանգ ապագայի ապահովման համար անհրաժեշտ է առանց քաղաքական նախապայմանների հավատարիմ մնալ անվտանգության ու վստահության ամրապնդման միջոցառումներին, սպառազինությունների վերահսկման առկա ռեժիմներին, բացառել ապակայունացնող ռազմական շինարարությունը, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք խրախուսում են սպառազինությունների մրցավազքը»,- ասաց նա:
Մնացականյանն ասաց, որ ինքը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա:
«Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը ՀՀ համար եղել ու մնում են բացարձակ գերակայություն: Կրկնեցի նաև այն մոտեցումը, որը վերաբերում է Ղարաբաղի որոշիչ ձայնի ու ներգրավվածության ապահովմանը: ԼՂ հիմնախնդրի առանցքում ընկած է Արցախի ժողովրդի, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, սեփական հայրենիքում ճակատագիրն ազատ տնօրինելու անօտարելի իրավունքը:
Այն վերաբերում է Արցախի 150.000 բնակչության ֆիզիկական, կենսական անվտանգությանը: Հիմնախնդրի խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի համար անհրաժեշտ նշանակություն ունի խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորումը»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը:
ԱԳ նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից հարձակողական բնույթի զորավարժությունների իրականացումն առանց ծանուցման ոտնահարում է ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների պահանջները, չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր