Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

13 մար 2019 14:02

Մոսկվայում դանակով հարձակվել են ադրբեջանցիների վրա

Մոսկվայում  դանակով հարձակվել են ադրբեջանցիների վրաԵրեքշաբթի երեք անհայտ անձինք հարձակվել են Կրասնիխ Զոր փողոցի շինմոնտաժի աշխատակիցների վրա, «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Հարձակումը տեղի է  ունեցել մոտավորապես 18:30-ին: Հարձակվողնները, շինմոնտաժի շենքում գտնվող երկու ադրբեջանցիներին դանակի վնասվածքներ են հասցրել, որից հետո փախուստի են դիմել», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ մինչեւ ոստիկանության ժամանումը 02 հեռախոսահամարին մոսկվացիներից հաղորդում է ստացվել շինմոնտաժի շենքում կրակոցների մասին:
«Ոստիկանության աշխատակիցները Ամինեւսկի խճուղուում ձերբակալել են կասկածյալներից մեկին, որը երթեւեկում էր «Մերսեդես» մեքենայով:
Ըստ նախնական տեղեկատվության՝ նա ծնունդով Չեչնիայից է, բնակվում է Մոսկվայում», - պարզաբանել է աղբյուրը:
Նրա տեղեկություններով՝ վիրավորները տրավմատիկ զենքի կիրառման հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել գանգուղեղային վնասվածքներով, ծակած-կտրած վերքերով եւ հրազենային վնասվածքներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր