Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

12 մար 2019 19:00

ՀՀ կառավարության հետ համաձայնության չգալու դեպքում Լիդիանը 3 ամսից կդիմի միջազգային դատարան

ՀՀ կառավարության հետ համաձայնության չգալու դեպքում Լիդիանը 3 ամսից կդիմի միջազգային դատարանHayacq.com-ի տեղեկություններով այսօր Լիդիան ընկերությունը տեղեկացրել է ՀՀ կառավարությանը, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման հետ կապված առաջիկայում հնարավոր է դիմի միջազգային դատարան:  
 
Ամիսներ շարունակ «Լիդիան Արմենիան» դիմում էր ՀՀ կառավարությանը և իրավապահ մարմիններին, սակայն արձագանքներ չլինելու արդյունքում՝ մասնավորապես, Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության Lydian UK և Lydian Canada դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և ՀՀ կառավարության միջև, ինչպես նաև Կանադայի և ՀՀ կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրերի շրջանակներում ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին:
 
Տեղեկացնենք, որ համաձայնագրերի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն՝ 6 ամիս անց: 

Հետաքրքիր է ի՞նչ ընթացք կստանան Լիդիանի և ՀՀ կառավարության միջև քննարկումները, իսկ համաձայնության չգալու դեպքում, ի՞նչ ազդեցություն կունենա այս գործընթացը ՀՀ ներդրումային դաշտի և ՀՀ հեղինակության վրա՝ ցույց կտա ապագան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր