Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

14 մար 2019 12:35

Նոր որոշում «Պետական կենսաթոշակների մասին». մարդկանց ծանրաբեռնելու այլևս անհրաժեշտություն չի լինի

Նոր որոշում «Պետական կենսաթոշակների մասին».   մարդկանց ծանրաբեռնելու այլևս անհրաժեշտություն չի լինի
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի կիրակումն ապահովող կառավարության որոշումներից մեկում:
Նախագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Մասնավորապես, ներկայացվող նախագծով, առաջարկվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կենսաթոշակի իրավունքի իրացմանն առնչվող դրույթներում 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար եկամտային հարկը փոխարինել շահութահարկով:
Սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը հնարավորություն ունենա ստանալ այլ անձը՝ լիազորագրով.
որոշման հավելվածում հաստակեցվել է, որ ՀՀ քաղաքացու` միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե օրենքով սահմանված դեպքում նրա համար կենսաթոշակային վճար է կատարվել ՀՀ պետական բյուջե:
Ուժը կորցրած է ճանաչվել կետը, ըստ որի` կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելիս կենսաթոշակառուն պետք է  ներկայացներ աշխատած լինելու մասին տեղեկանք.
ուժը կորցրած է ճանաչվել կետը, ըստ որի` հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է:
Նախագծում լուծում է տրվել նաեւ իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է.
զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու կարգը, այն է` զինվորական ծառայության ստաժի հանրագումարում մինչեւ վեց ամսվա (180 օրվա) զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ծառայության ստաժ:
խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը խնամատար ծնողին վճարելու կարգը` երեխայի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը խնամատար ծնողին վճարել խնամատար ընտանիքում երեխայի (հոգեզավակի) գտնվելու ժամանակահատվածի համար, իսկ մինչեւ խնամատար ընտանիքին երեխային (հոգեզավակին) հանձնելը երեխայի անունով կուտակված կենսաթոշակի գումարը երեխային վճարել չափահաս դառնալուց հետո (պայմանավորված ՀՀ ընտանեկան օրենսգրքի 138-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ),
որ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը կարող է վերականգնվել եւ կենսաթոշակ վճարելը վերսկսվել նաեւ նոտարի վավերացրած լիազորագրով.
որ թաղման նպաստի գումարը վճարվում է նաեւ այդ գումարն ստանալու իրավունք ունեցող (թաղման նպաստի համար դիմած) անձի տված եւ նոտարի վավերացրած լիազորագրով.
որ խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը խնամատար ծնողին վճարվում է խնամատար ընտանիքում երեխայի գտնվելու ժամանակահատվածի համար.
մանկատանն ապրող երեխայի որդեգրվելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին:
Բացի դրանից, կազմակերպությունների ցանկում, որտեղ ապրող կենսաթոշակառուներին  նշանակվում եւ վճարվում է կենսաթոշակ, լրացվել է «ՍՕՍ» մանկական գյուղեր» կազմակերպության անվանումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաներին հասանելիք կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը այդ կազմակերպությունում գտնվելու ժամանակահատվածում վճարվում է ծնողներին կամ խնամակալներին»:
Գասպարյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում հնարավոր լրացուցիչ ծախսերը նախատեսվում է ֆինանսավորել առկա բյուջետային հատկացումների հաշվին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Այսինքն եթե մինչեւ հիմա մարդը թոշակավորվելու համար ինքը պետք է տեղեկանք ներկայացներ, հիմա դրա անհրեժեշտությունը չկա՞»: Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ հիմա այդ հարցը իրենք իրենց բազաներով կարգավորում են՝ առանց մարդուն ծանրաբեռնելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր