Այս տարի իրանցիների հոսքը Հայաստան խիստ կրճատվելու է. պատճառներ կան.«Իրավունք»

Նախ՝ Իրանում տնտեսական վիճակի վատթարացումը և արտարժույթի գնի բարձրացումը: Սակայն կան խնդիրներ նաև Հայաստանի հետ կապված, քանի որ Իրանում շատերը հավատացած են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումը իրականացրել են ամերիկացիները, որոնք, ինչպես հայտնի է, իրանցիների թիվ մեկ թշնամիներն են Իսրայելի հետ:
Բացի այդ, Իրանում չեն մոռացել, որ Նիկոլը արտահայտվել էր Իրանի հետ սահմանի փակման հնարավորության մասին, իսկ հայկական որոշ բանկերում որոշակի խնդիրներ էին ծագել իրանցիների հետ:
Իր դերն է խաղում նաև այն, որ վերջին շրջանում ջերմացել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները և զբոսաշրջիկների հոսքի մի մասը Հայաստանից թեքվել է դեպի Ադրբեջան: Ավելի շատ իրանցի զբոսաշրջիկներ սկսել են գնալ նաև Վրաստան, որտեղ անհամեմատ լավ է կազմակերպված զբոսաշրջիկության ենթակառուցվածքը:
Իհարկե, Հայաստանի տնտեսության համար առանց այդ էլ սակավ զբոսաշրջիկության ցուցանիշների նվազումը կունենա իր հետևանքը, իսկ ֆինանսական շուկայում, եթե ամեն տարի մարտի կեսերին նկատվում էր դոլարի գնի նվազում, ապա այս տարի ֆինանսիստները նման տատանումներ չեն կանխատեսում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: