Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին          Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով    

15 մար 2019 13:17

40-ամյա բրազիլուհին չի վհատվում.Բժիշկները չեն կարողանում հեռացնել ահավոր ուռուցքը

40-ամյա բրազիլուհին չի վհատվում.Բժիշկները չեն կարողանում հեռացնել ահավոր ուռուցքը Բժիշկները չեն կարողանում հեռացնել ահավոր ուռուցքը 40-ամյա բրազիլուհու՝ Ալինի դեմքից, բայց կինը չի վհատվում. նրա խոսքով՝ ուռուցքն իրեն չի անհանգստացնում։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Ալինը նեյրոֆիբրոմատոզ ունի։ Դա ամենատարածված ժառանգական հիվանդություններից է, որը մարմնի վրա ուռուցքների աճի է հանգեցնում։
Ուռուցքն աստիճանաբար մեծացել է Ալինի դեմքին երեք տարեկանից սկսած։ Այդ ժամանակվանից ի վեր նա 14 վիրահատության է ենթարկվել։ «Հիվանդության պատճառով դեմքս ծանրացել է, բայց դա ինձ շատ չի անհանգստացնում»,- խոստովանում է կինը։ Արժե նշել, որ առողջական խնդիրները չեն խանգարել նրան երեք երեխա ունենալ։ Բացի այդ, նա տատիկ է դարձել. արդեն երկու թոռ ունի։
Վերջերս Ալինն իմացավ, որ ուռուցքը սկսել է տարածվել աչքերի, քթի վրա ու բերանի խոռոչում։ Բայց բժիշկները հրաժարվում են վիրահատել նրան. նրանց կանխատեսումներով՝ վտանգը մեծ է, եւ նա կարող է զրկվել տեսողությունից։ Չնայած դրան՝ կինը չի վհատվում եւ լի է ապագայի հույսերով։

«Մենք հպարտանում ենք, որ նա մեր մայրն է։ Նա շատ բան է անում մեզ համար, մեզ հետ ծիծաղելու հնարավորությունը բաց չի թողնում եւ երբեք չի հանձնվում»,- նշում են նրա երեխաները։
40-ամյա բրազիլուհին չի վհատվում.Բժիշկները չեն կարողանում հեռացնել ահավոր ուռուցքը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր