Տավուշում 61-ամյա որդին կացնի մի քանի հարվածով սպանել է 80-ամյա մորը

Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:
Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննություն էր կատարում, Տավուշի մարզիչ քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի որդուն՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին:
Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում ՀՀ քր. oր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է:
Կայքը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը: