Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»          Տեսանյութ. Կոշիկները տափակացրեք, եղունգները կարճացրեք. մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք       Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է    

15 մար 2019 15:05

Նոր Զելանդիայի հրաձիգի ինքնաձիգներից մեկի վրա վրացերեն գրառում է հայտնաբերվել

Նոր Զելանդիայի հրաձիգի ինքնաձիգներից մեկի վրա վրացերեն գրառում է հայտնաբերվելՎրաստանի պետական անվտանգության ծառայությունը համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի մանրամսն տեղեկություններ ստանա Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո ձերբակալված անձանց եւ առգրավված զենքի մասին, հայտնում է «Նովոստի-Գուզիան»՝ վկայակոչելով ՊԱԾ հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայում անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Քրայսթչերչ քաղաքի 2 մզկիթում: Ըստ վերջին տեղեկությունների՝ հարձակման հետեւանքով զոհվել է 49 մարդ, եւս մոտ 20-ը տեղափոխվել է հիվանդանոցներ: Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են անվանել: Ոստիկանությունն առայժմ ստույգ չգիտի, թե հարձակմանը քանի մարդ է մասնակցել, բայց արդեն 4 կասկածյալի է կալանավորել՝ 3 տղամարդու եւ մեկ կնոջ:

«Արտասահմանյան լրատվամիջոցներում հրազենի պահունակների լուսանկարներ են հրապարակվել, որն օգտագործվել է ահաբեկչական հարձակման ժամանակ: Դրանց վրա եղել են խորհրդանիշներ եւ տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում՝ վրացերեն: ՊԱԾ-ն արդեն համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ՝ մանրամասն տեղեկություններ ստնալու համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ահաբեկչական հարձակման հետ կապված՝ Պետանվտանգության ծառայությունը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի բնակիչներին:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հրապարակված զենքի պահունակների լուսանկարներում տարբեր լեզուներով գրառումներ կան: Դրանց վրա վրացերեն գրված են Դավիթ Աղմաշենեբելի թագավորի եւ Թամար թագուհու ամուսնու՝ Դավիթ Սոսլանի անունները: Դրանից բացի, ինքնաձիգի վրա ռուսերեն գրված էր՝ «Ճակատամարտ Քարգուլի մոտ 1770»՝ սա ռուս-թուրքական պատերազմին է վերաբերում, ինչպես նաեւ «Ճակատամարտ Բուլաիրի մոտ 1913»: Լրատվամիջոցներում կարծիք է հայտնվել, որ հրաձիգն այս կերպ նշել է «եվրոպական քաղաքակրթության կայացման առանցքային պահերը»:
Նոր Զելանդիայի հրաձիգի ինքնաձիգներից մեկի վրա վրացերեն գրառում է հայտնաբերվել

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր