«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը          Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 մար 2019 18:00

Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի

Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ ՄանուկյանիԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:
Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:
Հայցադիմումը ներկայացվել է մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր