Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

16 մար 2019 13:55

Ռուբեն Վարդանյանի գործերը բարդանում են.Եվրոխորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ

Ռուբեն Վարդանյանի գործերը բարդանում են.Եվրոխորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ«Ռուբեն Վարդանյանի գործերը բարդանում են.... Դժվար չէր ենթադրելը, թե ինչ կարժենա աշխարհ հայտնի լրատվամիջոցներում Տրոյկա դիալոգի լվացքատան պատմության այդպիսի մասշտաբային ներկայացումը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Forbes-ի՝ «Եվրոխորհրդարանում պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ» հրապարակմանը:
Ըստ Forbes-ի, խորհրդարանականները նամակ են հղել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել «Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի, «Յուկիո» բանկի նախկին նախագահ Վլադիմիր Ռոմանովի և այլ անձանց նկատմամբ, որոնց անունը կապվում է «Տրոյկա լվացքատան» հետ: Նամակի տակ ստորագրել է 22 խորհրդարանական՝ Լիտվայից, Լեհաստանից, Շվեդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:
Ավելի վաղ հայտնել էինք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպության բացահայտման մասին, որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր