Նարգիլեները բերել, շարել եք, Երևանը սարքել եք Հալեպ.Հալեպահայերը վիրավորված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից

Մնացակայանի հայտարարությունը հարուցել է հալեպահայերի դժգոհությունը: Նրանք մասնավոր զրույցներում և սոցցանում իրենց վրդովմունքն են հայտնում, առ այն, որ հազարամյա պատմություն և մշակույթ ունեցող քաղաքը Վիկտոր Մնացականյանն ասոցացնում է միայն նարգիլեների հետ և մատնացույց է անում որպես վատ օրինակ:
Սիրиահայ Շանթը սոցցանցի իր էջում գրել է. «Պարոն Մնացականյան՝
4019 տարիների պատմություն ունեցող Հալեպը Ձեզ համար կալյանով կկրճատվի՞։
Ձեր արտահայտությունը վիրավորական էր։
Բազմապատիկ հալեպահայեր՝ բիզնեսներ և ներդրումներ են ունեցել տարբեր ոլորտներում..Ավելի ճիշտ չէ՞ր լինի սփյուռքի ամենամեծ համայնքի քաղաքի մասին, ավելի հարգանքով խոսել»:
Թեմային արձագանքել են նաև հայ օգտատերերը՝ նշելով, որ իրենց հալեպահայ ընկերները վրոդվված են Վիկտոր Մնացականյանի հայտարարությունից: