Շղթայական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. բախվել է 9 ավտոմեքենա. կան վիրավորներ

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սահյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նույն դասակի ավագ տեսուչ Արշակ Առաքելյանը և տեսուչ Արտակ Սմբատյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատսխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի և հետաքննիչ Վարդան Բադալյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է կամրջի վրայի մերկասառույցը։