Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 մար 2019 13:42

Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը. Սա արդեն Ստամբուլն է

Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը. Սա արդեն Ստամբուլն էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, պահանջել է.
«Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը: Եթե այս հարցում չափն անցնեք, ապա մենք տարբեր դաստիարակչական մեթոդներ ունենք և գիտենք, թե ինչպիսի դաս պետք է տալ  Ձեզ: Սա արդեն Ստամբուլն է»:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ կոշտ գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվել էր.
«Թուրքիայի բռնապետը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում»։

«Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահն Իսրայելի ղեկավարին մեղադրել է այն բանում, որ հրեական ոստիկանության ու զինված ուժերի ծառայողները կոշիկներով ներխուժում են Երուսաղեմի մզկիթներ, որոնք սրբավայրեր են մուսուլմանների համար:
«Մենք այս երկրում ոչ մի հրեայի նկատմամբ զուլում չենք արել, ոչ մի սինագոգում ձեր արածները չենք արել: Մեզ մի փորձիր, մենք այդ խաղերին չենք տրվելու, բայց դրա պատասխանը միջազգային հարթակներում ձեզանից պահանջելու ենք»,- ասել է Էրդողանը:

Յաիր Նեթանյահուն, պատասխանելով հորը բռնապետ անվանած Էրդողանին, Twitter-ում գրել էր․ «Ես նաև կհիշեցնեմ իրեն հայերի, հույների ու ասորիների դեմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանության մասին։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր