Արհեստական «կերակրող կուրծք»՝ հայրերի համար

«Ճապոնացի երեխաները աշխարհում ամենաքիչն են քնում: Մենք ցանկանում ենք լուծել խնդիրը և օգնել հայրերին առավել ակտիվորեն մասնակցել իրենց երեխաների կյանքին»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Արհեստական կուրծքը հագեցած է կաթի կամ կաթնային խառնուրդի պահոցով, ծծակով և հատուկ սարքով, որը վերահսկում է երեխայի կերակրման գործընթացը և ինֆորմացիան փոխանցում ծնողի սմարթֆոնին:
Նշվում է, որ Dentsu-ն ապրանքը դեռ չի հանել շուկա, բայց պատրաստվում է դա անել: Միևնույն ժամանակ, լրագրողները հետաքրքրվում են, թե այն գնորդներին հիշեցնելու՞ է, որ տվյալ հարմարանքը դեռևս չի կարող փոխարինել բնական կրծքով կերակրելուն: