Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

19 մար 2019 13:53

Տեսանյութ. Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար դուրս գրված գումարները

Տեսանյութ. Մարմաշեն համայնքի ղեկավարը յուրացրել է ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար դուրս գրված գումարներըԱզգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ որպես պարգևավճար համայնքի բյուջեից դուրս է գրել 30-ից 50.000-ական դրամ գումարներ:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դրանք ազատամարտիկներին չեն տրվել և յուրացվել են:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ (Պաշտոնեական կեղծիքը) հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր