Տեսանյութ. Գնացքը վաղուց գնացել է, եւ նրա հետեւից նույնիսկ ֆեռարիով էլ չեք հասնի. Փաշինյանը՝ նախորդ իշխանություններին

Վարչապետն անդրադարձավ կառավարության գործունեության հասցեին հնչող քննադատություններին. «Այն որ փորձում են ասել, որ երկրում ինչ-որ… Գրում են, որ երիրն անկայունության շրջանում է, տուրբուլենտության… էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, հեսա տեսեք ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, եւ եթե հետեւից փորձեն ֆեռարիով էլ հասնել, իրենց գնացքին չեն կարող հասնել: Իրենց էջը փակված է: Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ եւ ապաշխարհեն, եւ ժողովրդից ներում հայցեն: Իրենք ուրիշ անելիք Հայաստանի Հանրապետությունու չունեն: Չնայած ասում եմ, իրենց բոլոր ցանկությունները՝ վարել քաղաքական, հասարակական, մենք երաշխավորելու ենք»: