Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը          Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև       Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին    

19 մար 2019 16:10

«Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները». Էդուարդ Աղաջանյան

«Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները». Էդուարդ ԱղաջանյանՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, սա ՀՀ կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին է։ Այն կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։ Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարեց լինել Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցներն իրար կապող միջանցիկ փողոց, ինչը մեծ անհարմարություններ էր պատճառում ոչ միայն տեղի բնակիչների համար, այլ նաև առհասարակ բոլոր վարորդների համար, քանի որ այդ մեկուսացման արդյունքում էլ ավելի ծանրաբեռնվեց Բաղրամյան փողոցը։ Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից՝ որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները։ Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր