Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

20 մար 2019 15:33

Հայաստանի հետ սահմանակից հատվածը Ալիևը հանձնում է Ղուլիևին, իսկ Հասանովին՝ Արցախի հատվածը

Հայաստանի հետ սահմանակից հատվածը Ալիևը հանձնում է Ղուլիևին, իսկ  Հասանովին՝ Արցախի հատվածըԻլհամ Ալիևը որոշ ժամանակ առաջ Հայաստանի հետ սահմանակից հատվածը հսկելու պարտականությունները բանակից տեղափոխեց Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության վրա։ Այսպիսով Ղազախ-Աղստաֆա հատվածի սահմանները հանձնվեց Էլչին Ղուլիևի զորքերին։ Դրանից հետո այդ հատվածում սահմանի ամբողջ երկայնքով սկսվեցին ակտիվ շինարարական և ինժեներական աշխատանքներ, կառուցվել են ճանապարհներ, բարեկարգվել են առաջապահ դիրքերը: Վերջերս էլ եղավ նոր զորմասի բացումը, որը տրվեց ՊՍԾ զորքերին։
Արդեն կառուցված շենքը և հարակից տարածքները հիմնովին վերանորոգվեցին, որպեսզի ծառայեն, որպես զորամաս Ղուլիևի համար։ ՊՍԾ ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը անձամբ էր մասնակցում զորամասի բացմանը։ Փաստացի Հայաստանի հետ սահմանակից հատվածը Ալիևը հանձնում է Ղուլիևին, իսկ Զաքիր Հասանովին, այսինքն բանակին, թողնում է Արցախի հատվածը։ Ըստ երևույթին Ադրբեջանի պաշտպանության նախարարը որոշակի թերություններ է գրանցել կոնկրետ այս հատվածում, որովհետև նման փոփոխությունները ու նման ծախսերը հենց այնպես չեն իրականացվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր