Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

20 մար 2019 16:37

Մոսկվայում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դի

Մոսկվայում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու դիՄոսկվայում՝ բնակարաններից մեկում հայտնաբերվել է Հայաստանի 11-ամյա քաղաքացու մարմին: Նա տառապում էր մանկական ուղեղային կաթվածով եւ ոչ մի տեղ չէր սովորում։ Նրա դին հայտնաբերվել է մայրաքաղաքի Հարավային Մեդվեդկովո շրջանում: 
Ինչպես հայտնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը: Դին հայտնաբերվել է մարտի 19-ի առավոտյան Մոլոդցովի փողոցի 15 տան 2-րդ մասնաշենքի բնակարանում՝ առանց բռնի մահվան արտաքին նշանների։ «Երեխայի գործազուրկ մայրն ասել է, որ տղան տառապում էր բնածին մանկական ուղեղային կաթվածով։ Նա ոչ մի տեղ չէր սովորում, հաշվառված չի եղել Ռուսաստանի հոգենյարդաբանական դիսպանսերում»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։ 
Մահացածին տարել են դիահերձարան։ Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր