Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

21 մար 2019 12:55

Կքննարկվի բանակում ծառայության 2 տարին կրճատելու հարցը

Կքննարկվի բանակում ծառայության  2 տարին կրճատելու հարցըԱյսօր՝ մարտի 21-ին, ՀՀ կառավարության նիստում քննարկվեց ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացրած Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնողներին առաջին մեկ տարին ազատել մարտական հերթապահությունից:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Զինված ուժերում զինծառայողի պատրաստության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում Պաշտպանության նախարարի հրամանով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսների ընթացքում, երբ  պարտադիր զինվորական ծառայություն անցնողը հատուկ պատրաստություն է անցնում, նրան ազատել մարտական հերթապահությունից:

Տոնոյանի խոսքերով, վերոնշյալ 5 ամիսը ևս 7 ամսով երկարացնելը նպատակահարմար չէ. «Ներկայումս Պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24- ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկվածների ժամկետը երկարացնելու հարցը: Հաշվի առնելով սա՝ կառավարությունն առաջարկում է օրենքը թողնել անփոփոխ»:
ԲՀԿ-ականների նախագիծը մերժվեց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր