Հայկական ծագում ունեցող գործարարի ընկերությունը Դուբայում 75 հարկանի երկնաքեր կկառուցի

SLS ապրանքային նշանի ներքո Downtown Dubai անվանումով հյուրանոցի կառուցումը նախատեսվում է ավարտել 2020 թվականին։ Այն ունենալու է ավելի քան 900 սենյակ ու ապարանք։
Նազարյանը ԱՄՆ-ում գործունեություն ծավալող գործարար է, որը բացի հայկականից, ունի նաև իրանական ու հրեական արմատներ։ 1975 թվականին Թեհրանում ծնված Սեմի ընտանիքը Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ Նազարյանը կրթություն է ստացել ու սկսել գործարարությունը։