Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

21 մար 2019 14:57

Հայաստանում աշխատող տաջիկները չեն ստացել մի քանի ամսվա աշխատավարձ.Մեզ մեր սոված երեխաներն են սպասում

Հայաստանում աշխատող տաջիկները չեն ստացել մի քանի ամսվա աշխատավարձ.Մեզ մեր սոված երեխաներն են սպասումԱզգությամբ  տաջիկ մի խումբ աշխատողներ այսօր՝ մարտի 21–ին, կրկին կառավարության մոտ էին գնացել՝ պահանջելով, որ իրենց գործատուին պարտադրվի վճարել իրենց մի քանի ամսվա աշխատավարձերի պարտքը։ Նրանք մի քանի շաբաթ առաջ էլ էին նույն բողոքով գնացել կառավարություն, սակայն խնդիրը այդպես էլ չի լուծվել։
Տաջիկները Հայաստան են եկել 2018թ մայիսին և «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի համար բամբակագործություն արել Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Նրանց խոսքով՝ մինչև 2018թ. դեկտեմբեր աշխատել են, սակայն միայն երեք ամսվա համար են վճարվել, գործատուն այժմ ավելի քան 25 հազար դոլար է պարտք իրենց։

«Ինն ամիս է՝ այսօր–վաղն են գցում։ Եկել ենք կառավարության դիմաց՝ մեր բողոքը հայտնելու։ Մեզ մեր ընտանիքներն ու երեխաներն են սպասում, նրանք սոված են, պետք չէ ամեն անգամ մեզ խաբել՝ ասելով վաղը։ Մենք էլ ենք մարդ։ Եթե Հայաստանում օրենք կա, թող վճարեն»,- ասացին բամբակագործները։
Արդեն երեք ամիս տաջիկ բամբակագործները ոչ աշխատում են, ոչ էլ կարողանում են հայրենիք վերադառնալ, քանի որ չեն կարող գնալ առանց գումարի՝ պարտքեր ունեն։
Տաջիկների խոսքով՝ ընկերությունն իրենց մեղադրում է վատ աշխատելու համար, ինչի հետ իրենք համաձայն չեն. «Աշխատել ենք առանց շաբաթ–կիրակիի։ Եթե վատ էինք աշխատում, ինչո՞ւ էին մեզ պահում»։
 Ընկերությունում ընդունում են, որ իրենք աշխատավարձային պարտք ունեն վճարելու, սակայն պնդում են, որ թիվն ավելի փոքր է, քան բարձրաձայնում են տաջիկները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր