Արթուր Վանեցյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի,Նաիրի Հունանյանի մասին

Լրագրողներն այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են՝ Նաիրի Հունանյանը եղե՞լ է ԱԱԾ տրամադրության տակ. «Պարոն Շիրխանյանի պնդումը ոչ հաստատում եմ, ոչ հերքում: Կանցնի համապատասխան ընթացակարգ ու կհրապարակվի այն, ինչ եղել է իրականում»,- ասել է Վանեցյանը:
Արդեն հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ:
«Ալեքսանդր Սարգսյանի մեկնումն արդյո՞ք եղել է ԱԱԾ-ի թույլտվությամբ»,- Արթուր Վանեցյանին հարցրին լրագրողները. «ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում, նա դիմել է ՀՀ-ից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Քննիչի որոշմամբ թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այո, Հայաստանի տարածքը լքել է մեր գիտությամբ ու ստորագրություն տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա. այս պահին նման պահանջ չկա»,- նշել է Վանեցյանը: