ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

22 մար 2019 15:40

Տեսանյութ.Դժգոհ եմ իրավապահ մարմինների, հատկապես՝ ԱԱԾ աշխատանքից,բայց հավատացնում եմ՝ մեծ գումարներ են վերադարձվելու ՀՀ բյուջե

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե նա դժգոհ է իրավապահ մարմիններից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ԱԱԾ տնօրենն ասաց, որ նա նույնպես դժգոհ է:

«Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից, որովհետև, այո՛, որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Իսկ եթե ավելի լուրջ, դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով», -  ասաց ԱԱԾ տնօրենը:

Մինչ լրագրողների հետ զրույցը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  Արթուր Վանեցյանը նաև վստահեցրեց, որ Հայաստանից գողացվածը վերադարձվելու է ՀՀ քաղաքացուն: 

Հարցին՝ որքա՞ն գումար է վերադարձվելու պետբյուջե, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Կանխատեսումն անշնորհակալ գործ է: Եթե ես հիմա մի բան ասեմ, մի քիչ այս կողմ կամ այն կողմ լինի, իզուր շահարկումների առիթ է դառնալու: Հավաստիացնում եմ, որ բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են ՀՀ բյուջե»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր