Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

23 մար 2019 12:02

Ցելով ուզում են ինձ ոչնչացնել. Մանվել Գրիգորյանը նախընտրում է ԿԳԲ-ի պադվալը.«Հրապարակ»

Ցելով ուզում են ինձ ոչնչացնել. Մանվել Գրիգորյանը նախընտրում է ԿԳԲ-ի պադվալը.«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի» ԲԿ-ում  բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երեւան» ՔԿՀ:  Բուժող բժշկից հետաքրքրվեցինք՝ առողջական վիճակը նորմա՞լ է։ «Ոչ, ինչ-որ պահի շաքարի ցուցիչն իջավ, իսկ այսօր կատաստրոֆիկ է` 92 միավոր ինսուլին է ստանում, նորման 10-12  է. շաքարը չի իջնում»: Մանվելն ասել է․ «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել»:
Նրան առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», չի համաձայնել, գտել է, որ իր համար «ԿԳԲ-ի պադվալում ավելի հարմար է»: Ինչո՞ւ։ Նրա մերձավորն ասաց. «Անվտանգության տեսանկյունից. «Դատապարտյալների հիվանդանոցում» ով ասես չի պառկած, ինչ վարքագիծ ասես` չի դրսեւորվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր