«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

25 մար 2019 13:52

Բացառված չէ նաև Արցախի վերադարձը.Հայաստանը կտրուկ առաջարկություն է արել. ՌԴ պետդումայի պատգամավոր

Բացառված չէ նաև Արցախի վերադարձը.Հայաստանը  կտրուկ առաջարկություն է արել. ՌԴ պետդումայի պատգամավորՌԴ պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի տեղակալ Ադալբի Շխագոշևի կարծիքով, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի վերադարձի մասին խոսելու համար դեռ վաղ է:
Ռուսաստանցի պատգամավորի խոսքերով, այդ տարբերակը բացառված չէ, սակայն Հայաստանի կողմից կտրուկ առաջարկություն է արվել: Պատգամավորը կարծում է, որ մինչ այդ Փաշինյանն ու Ալիևը բանակցությունների մի քանի ռաունդ պետք է անցկացնեն՝ փորձելով մշակել բանակցությունների տարբերակներ՝ Արցախի մասնակցությամբ:

«Հարցի խրթինությունը կայանում է նրանում, որ կողմերից յուրաքանչյուրն Արցախը համարում է իր տարածքը և անհասականլի է, թե ինչ կարգավիճակով է Արցախը մասնակցելու բանակցություններին»,-ասել է պատգամավորը:
«Պետք է խոսել իրար հետ, այլ տարբերակ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն: Ամեն ինչ կախված է բանակցություններ վարելու արվեստից և ընդհանուր կետեր գտնելու կարողությունից»,-հավելել է նա:
Շխագոշևը նաև նշել է, որ Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, ու Մոսկվան ռազմավարական նպատակ ունի զարգացնալ համագործակցությունը երկու կողմերի հետ:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր