Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

25 մար 2019 14:27

Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջիկը շոկից դուրս է եկել, բայց դեռ վիճակը ծանր է. մանրամասներ

Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջիկը շոկից դուրս է եկել, բայց դեռ վիճակը ծանր է. մանրամասներՄասիս քաղաքից այրվածքներով հոսպտալացված 12-ամյա աղջիկը շոկից դուրս է եկել, բայց վիճակը դեռ ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Այրվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը։
«Կարող ենք ասել, որ այրվածքային հիվանդության երկրորդ փուլում է, միացված է արհեստական շնչառության ապարատին։ Գնահատելուց եւ վերագնահատելուց հետո ախտորոշել ենք մարմնի 50%  այրվածք՝  շնչուղիներն էլ հաշված։ Այրվածքները առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի են»,-ասաց նա:

Նշենք նաեւ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա երեխային տեսության:
«Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի եւ կյանքին վտանգ չսպառնա:
Ինչ վերաբերվում է նրան, թե հարազատները չեն այցելել, պետք է նշել, որ նախարարության ներկայացուցչները հանդիպել են հիվանդի եղբորը, որը պարբերաբար այցելում է նրան: Վաղը արդեն անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա եւ սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվել է ավտոմեքենա, Ն.Մ.-ն (ծնված 2007թ.) այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական գիտական կենտրոն:
Shamshyan.com-ը հայտնում է, որ 12-ամյա աղջիկը եղբոր հետ ապրում էր «ՌԱՖ» ավտոմեքենայում։ Նրանք մշտական բնակության վայր չունեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր