Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

25 մար 2019 15:34

Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. Դատախազություն

Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. ԴատախազությունՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  316-ի 1-ին մասի և 137-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Խորեն Ա.-ն բացատրություն է տվել»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ  բռնություն գործադրելու սպառնալիքը, իսկ 137-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքը:
Հիշեցնենք,  որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մարտի 19-ին Արտակ Զեյնալյանին լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում անդրադարձել էր ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էյվին Արիֆ Օղլու Իբրահիմովին:
Այդ ամենից հետո Ա. Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ա.-ն, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր