Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

25 մար 2019 22:00

Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»

Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային հերթական խոհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը, իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքի համար:

Նա ընդգծել է, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:
«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», – ընդգծել է քաղաքապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր