Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

26 մար 2019 11:40

Եթե այս զույգին հաջողվի Փաշինյանին տապալել , Վանեցյանը կլինի վարչապետ, Ալեն Սիմոնյանը` ԱԺ նախագահ.«Իրատես»

Եթե այս զույգին հաջողվի  Փաշինյանին տապալել , Վանեցյանը կլինի վարչապետ, Ալեն Սիմոնյանը` ԱԺ նախագահ.«Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «երեք սենյակների» դավադրությունը զսպելու մեծ խնդրի առջեւ է կանգնել (վկա` օրերս 4,5 ժամ տեւած նրա ասուլիսը)։ Այս դեպքում խոսքը սեփական թիմում օր օրի նոր թափ հավաքող անջատողական շարժումների մասին է։
Մի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «գորշ կարդինալին» բնորոշ խաղեր է տալիս, սեփական թիմը հավաքում, մյուս կողմում էլ ավելի հզոր միավորում է ստեղծում։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը (պարոն Վանեցյան, ազնիվ պիոներական, հավատացնում ենք՝ բացարձակ նպատակ չունենք Ձեր անունն օգտագործելով, սեփական, իմա՝ «Իրատեսի» ռեյտինգը բարձրացնել. հավատացեք, նման խնդիր մենք պարզապես չունենք) քաղաքականություն մտնելու հավակնություններ ունի, եւ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։ Նրա գործընկերը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է։

ԱԱԾ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ նախնական սցենար կա. եթե այս զույգին հաջողվի Նիկոլ Փաշինյանին տապալել եւ առաջին պլանում հայտնվել, Վանեցյանը կլինի վարչապետ, Ալեն Սիմոնյանը` ԱԺ նախագահ։ Սակայն ԱԱԾ ղեկավարի մասնագիտական ունակությունները հաշվի առնելով, միանշանակ կարելի է պնդել՝ նա այս ծրագիրն իրագործելու է շատ հաշվարկված, առանց շտապողականության ու անաղմուկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր