Նեուժելի Ազգային ժողովն էնքան խեղճ ա, որ իր տված 40 հազարի վրա չի կարողանում 15 հազար ավելացնել

Ի պատասխան՝ Էնֆիաջյանը նշեց. «Ես այսօր էլի ձեզ խոստանում եմ, էլի կներկայացնեմ կա՛մ աշխատակազմի ղեկավարին, կա՛մ ԱԺ նախագահին, կտեղեկանամ՝ ձեր հարցի հետ կապված ինչ որոշում ունեն»:
Մաքրուհիներն ասացին, որ իրենց չեն տեղեկացրել կրճատումների մասին. «Մեր ղեկավարությունը մեզ ոչ մի հարցով չի տեղեկացրել, մի հատ ժողով չեն արել, ասել՝ ժողովուրդ, ձեր աշխատավարձը կարող է կրճատվել, որ մենք էլ հասկանայինք՝ ինչ անել»,- ասում են նրանք:
Վահե Էնֆիաջյանը խոստացավ ԱԺ նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնել խնդիրը և գտնել լուծման տարբերակներ:
Հիշեցնենք, որ մարտի 22-ից ԱԺ-ում աշխատող մաքրուհիները բողոքում են իրենց աշխատավարձերի կրճատման համար: Ավելի վաղ ԱԺ-ն հայտարարություն էր տարածել այս խնդրի վերաբերյալ: